"ԻԼԱՐ ԱՎՏՈ ՍԵՐՎԻՍ" ՍՊ Ընկերությունը հիմնվել է 2007 թվականին և MAN Truck & Bus AG-ի պաշտոնական գործընկերն է Հայաստանում: "ԻԼԱՐ ԱՎՏՈ ՍԵՐՎԻՍ"-ը մասնագիտացված է հետևյալ գործունեությունների մեջ՝
- ցանկացած տեսակի կոմերցիոն և բեռնատար փոխադրամիջոցների
վաճառք
- բեռնատար մեքենաների ու ավտոբուսների երաշխիքային սպասարկում,
հետ-վաճառքային սպասարկումն և ախտորոշում
- ցանկացած տեսակի պահեստամասերի մեծածախ/մանրածախ
վաճառք
- ապահովագրական ընկերությունների համար տեխնիկական
խորհրդատվություն
Ընկերությունը սերտորեն համագործակցում է հաճախորդների հետ` միշտ հոգալով համապատասխանեցնել արտադրանքի ու ծառայությունների տեսականին մեր հաճախորդների պահանջարկներին: Մշտապես կատարելագործվող արտադրանքներով և ծառայություններով մենք ձգտում ենք տրամադրել մեր ոլորտին համապատասխան բարձրակարգ ու առաջատար սպասարկում և նպաստել մեր հաճախորդների սեփական մրցակցային ուժն ընդլայնելուն:
Մեր սպասարկման կենտրոնում (Շիրակի 47, Չարբախ, Երևան) իրականացվում է օրիգինալ պահեստամասերի ու լրացուցիչ սարքավորումների մատակարարում, Առաջատար եվրոպական ընկերությունների կողմից հաստատվող երաշխիքային և հետվաճառքային սպասարկում: Բացի էլեկտրական համակարգի փորձագետների բացառիկ թիմի հմտություններից, տեխնիկական սպասարկումից, հիդրավլիկ համակարգերից, համակարգչային ախտորոշումից և այլ ծառայություններից մեր սպասարկման բաժնում առկա են առաջադեմ ախտորոշման ու ուսուցման համակարգեր, մանրամասն տեխնիկական հրատարակություններ և օնլայն պահեստամասերի կատալոգ:
MAN-ի խորը տեխնիկական հմտությունները օգտագործվում են հաճախորդներին աջակցելու ու սպասարկման ցանցը բարելավելու նպատակով՝ ամեն օր երաշխավորելով իրենց գործունեության օպտիմալությունը: Մեր ապրանքանիշի ու հաճախորդների սպասարկման պահանջարկները ապահովելու նպատակով մեր սպասարկման հնարավորությունները համապատասխանեցվել են MAN-ի կողմից սահմանված ստանդարտներին:
2009 թվականին "ԻԼԱՐ ԱՎՏՈ ՍԵՐՎԻՍ"-ը իր 20 աշխատակիցներով հասավ ընդհանուր տարեկան ավելի քան 2 000 000 եվրո շրջանառության` իրացնելով մոտ 32 փոխադրամիջոց հայկական շուկայում: Պահեստամասերի ոլորտում ընկերությունը իրականացրել է 140 386 եվրոյի վաճառք:
Բացի MAN Truck & Bus AG -ից` մեր կազմակերպությունը նաև ներկայացնում է այնպիսի հայտնի ապրանքանիշեր, ինչպիսիք են.
- "Terex" (շինարարական տեխնիկա)
- "ISUZU" ( փոքր և մեծ բեռնատար մեքենաներ)
- "LIEBHERR" (աշտարակավոր և շարժական ամբարձիչներ)
- "SCHMITZ-CARGOBULL" (կցորդներ և կիսակցորդներ)
- "ADDINOL" (յուղեր և քսուղներ)
- "CUMMINS Turbo Technologies" (տուրբո կոմպրեսորներ)
- "ROBERTO NUTI" (հարվածամեղմիչներ և օդային զսպանակներ)
- "WABCO" (պնևմատիկ արգելակման համակարգ)
- "KNORR-BREMSE" (պնևմատիկ արգելակման համակարգ)
- "Firestone" (օդային զսպանակներ)
- "GBE TRUCK DIVISION" (IVECO-ի, DAF-ի, SCANIA-ի, RENAULT-ի և այլ ապրանքանիշերի համար տարբեր տեսակի պահեստամասեր և կցորդի կամրջակների համակարգեր)
- "TRUCK LAND NOORD HOLLAND BV" (IVECO-ի, DAF-ի, SCANIA-ի, RENAULT-ի և այլ ապրանքանիշերի համար տարբեր տեսակի պահեստամասեր և կցորդի կամրջակների համակարգեր)
- "DIESELTECHNICK AG" (IVECO-ի, DAF-ի, SCANIA-ի, RENAULT-ի և այլ ապրանքանիշերի համար տարբեր տեսակի պահեստամասեր և կցորդի կամրջակների համակարգեր)
- "FEBI" (IVECO-ի, DAF-ի, SCANIA-ի, RENAULT-ի և այլ ապրանքանիշերի համար տարբեր տեսակի պահեստամասեր և կցորդի կամրջակների համակարգեր)

MAN TGS 41.480 8x4 և TGS 40.400 6x4 ինքնաթափերի առաջարկ Կարդալ ավելին 30 April 2011|

1 միլիոն կիլոմետր երաշխիք Կարդալ ավելին



