Կարիերա

MAN-ի աշխատակիցները տարբեր հետաքրքիր ծրագրերով և թեմաներով առանձնացող ստեղծագործ և դինամիկ կորպորատիվ մշակույթում աշխատելու առավելությունն ունեն: Մեր շարքերը մենք համալրում ենք տաղանդաշատ աշխատակիցներով ու փորձառու ղեկավարներով՝ օգնելով նրանց զարգանալ և քաղել աշխատանքային բազմաբնույթ միջավայրի օգուտները: 

MAN-ում Դուք օրեցօր հավելյալ հզորություն կհաղորդե´ք համաշխարհային շարժիչին

MAN արտադրանքները և ծառայությունները աշխարհում լավագույնն են:  Հետագայում մեր մրցակիցների հետ մրցակցել շարունակելու վստահությամբ առաջնորդվելով՝ յուրաքանչյուր MAN աշխատակից իր արժեքավոր ներդրումն է կատարում և ընդհանուր շարժիչին ավելացնում լրացուցիչ ուժ: Թե´ որպես ընկերություն, և թե´ գործատու՝ մենք հաստատակամորեն մեծ նշանակություն ենք տալիս նորարարությանը և կայունությանը:  Շուկայում մենք հաջողության ենք հասել սոցիալական և էկոլոգիական պատասխանատվությամբ:

MAN-ի գրավիչ գործատուի և շահագրգիռ նորարարի դիրքորոշման հետ ներդաշնակ՝ մենք առաջարկում ենք մարտահրավերներով լի, մեծ պատասխանատվությամբ և զարգացման անհամար ընտրանքներով առաջադրանքներ տարբեր ոլորտներում պրակտիկանտների, ուսանողների, շրջանավարտների և նույնիսկ մասնագիտական փորձառությամբ անձանց համար:

 

Աշակերտներ

MAN-ում ուսուցման շնորհիվ աշակերտնրին հնարավորություն է ընձեռվում զարգացնել ապագա հաջողակ կարերիայի համար ամուր հիմք: Ուսուցման ընթացքում դուք հնարավորություն կունենաք առնչվել գերժամանակակից տեխնոլոգիաների և փորձառու մասնագետների հետ, ինևը կհանդիսանա ձեր հետագա կարիերայի համար լավ նախապատրաստում: 

Ինչպես նաև, շրջանավարտներին մենք առաջարկում ենք պրակտիկա անցնելու մի շարք հնարավորություններ՝ մեր ընկերության կողմից կազմակերպած վերապատրաստման դասընթացների և վերջիներիս պահանջների վերաբերյալ ամբողջական գաղափար կազմելու նպատակով:

Միացե´ք մեզ (MAN International)

 

ՈՒսանողներ

MAN-ում ուսանողները հնարավորություն ունեն բազմազան նախագծերի և թեմատիկ հարցերի շուրջ փորձառություն ձեռք բերել, ներառյալ թեզ գրելու հնարավորությունները: Այդ բոլոր ծրագրերը և հարցերը նախատեսված են միջազգային միջավայրում տեսական գիտելիքները գործնական փորձառության հետ զուգորդման համար: 

Միացե´ք մեզ (MAN International)

 

Նորավարտներ

Ի՞նչ եք կարծում՝ ձեր կարիերան սկսելու համար դիզելային շարժիչի ծննդավայրից ավելի լավ տեղ կա՞: MAN-ում մշտապես այնպիսի շրջանավարտների պահանջ կա, ովքեր բարձրագույն կրթություն ունենալու հետ մեկտեղ ցուցաբերել են իրենց տեխնիկական և սոցիալական հմտություններն առաջին աշխատանքի ընթացքում կամ Գերմանիայում և արտերկրում ուսումնական ուղևորության ժամանակ:

Միացե´ք մեզ (MAN International)

Մասնագետներ

MAN-ի՝ շուրջ 250 տարի առաջ հիմնադրումից ի վեր մեր աշխատակիցներն օրեցօր լրացուցիչ հզորություն են հաղորդոում համաշխարհային շարժիչին: Մեր մասնագետներն աշխատում են մի շարք ոլորտներում՝ ունենալով իրենց գիտելիքն ու փորձառությունը հանձնառնության բարձր մակարդակով կիրառելու բազմաթիվ հնարավորություններ:

Միացե´ք մեզ (MAN International)