«Եվրո Տրակ» ՍՊԸ

«Եվրո Տրակ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2007թ.-ին և հանդիսանում է MAN Truck & Bus AG-ի պաշտոնական ներկրողը Հայաստանում:

Հպարտ ենք լինել հանրաճանաչ MAN Ընկերության մասնիկը. մի կազմակերպություն, որը բոլոր ժամանակներում հանձն է առել որակի և տեխնոլոգիական կատարելության հասնելու գործը:

Ընկերության գործունեության շրջանակում ներառված են նոր և օգտագործված կոմերցիոն բեռնատարների, ավտոբուսների և շինարարական սարքավորումների վաճառքները, արտադրող ընկերության պահեստամասերի և աքսեսուարների վաճառքները, ինպես նաև ծառայություների և սպասարկման ամենաբարձ մակարդակով տրամադրումը:

Մեր նպատակն է համագործակցել մեր հաճախորդների հետ՝ մշտապես հոգալով համապատասխանեցնել մեր արտադրանքի և ծառայությունների պորտֆոլիոները հաճախորդի պահանջներին:  Արդյունաբերության մեջ նորարարական արտադրանքների և ծառայություններրի միջոցով փորձում ենք ներկայացնել ամենաբարձր հավելարժեքը և նպաստել մեր հաճախորդների սեփական մրցունակության բարձրացմանը:

MAN «Բեռնատար և Ավտոբուս»-ի միջազգային հասցեների որոնում

MAN Դիզել և Տուրբո

MAN «Դիզել և Տուրբո»-ն Ծովային համակարգերի, Ենթակայանների, Տուրբո մեխանիզմների, Շարժիչների և Հետվաճառքային ծառայությունների իր ստորաբաժանումներով առաջատար գլոբալ արտադրող է բոլոր ոլորտներում: Սկսած բեռնատար նավերի համար նախատեսված օժանդակ շարժիչներից մինչև երկտակտ շարժիչները, սնուցման սարքերից մինչև շահագործման ենթակա դիզելային ենթակայանները, կոմպրեսորներից ու տուրբիններից մինչև արդյունաբերական տարբեր կիրառությունների համար ամբողջական ավտոմատ գծերը՝ MAN «Դիզել և Տուրբո»-ն ցանկացած կիրառության համար ապահովում է արտադրանքի կատարյալ լուծում: MAN «PrimeServ» բրենդի ներքո ամբողջ աշխարհում հաճախորդները ստանում են վաճառքից հետո ծառայություններից օգտվելու հնարավորություն: MAN «Դիզել և Տուրբո»-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Աուգսբուրգում, ինչպես նաև կան մասնաճյուղային գրասենյակներ Գերմանիայի Օբերհաուզեն, Համբուրգ, Բեռլին և Դեգենդորֆ քաղաքներում:

MAN «Դիզել և Տուրբո»-ի միջազգային հասցեների որոնում